Ինչպե՞ս է կատարվում պատվերը
Պատվիրելու համար անցե՛ք Instagram-ի մեր էջի հղումով (@vosketelik7) և գրե՛ք անձնական նամակով (Direct)։ Պատմե՛ք Ձեր փոքրիկի մասին, և մենք սիրով կօգնենք Ձեզ ողջ ընթացքում։
Պատվիրել Instagram-ովԻ՞նչ է անհրաժեշտ մեզ գրելուց առաջ․
- Երեխայի անունը
- Տարիքը
- Սիրելի զբաղմունքներն ու նախասիրությունները
- Բնավորության գծերը (օրինակ՝ բարի, խիզախ, աշխույժ)
- Հեքիաթի նախընտրելի թեման կամ ժանրը
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս պատվիրել գիրքը
Գրե՛ք մեր Instagram-ի էջին (@vosketelik7), մենք Ձեզ կուղարկենք կարճ հարցաշար։ Լրացրե՛ք այն, ուղարկե՛ք Ձեր փոքրիկի լուսանկարը, և մենք կսկսենք ստեղծել նրա անհատական հեքիաթը։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ տրամադրել
Երեխայի անունը, տարիքը, սիրելի զբաղմունքները, բնավորության առանձնահատկությունները և հեքիաթի նախընտրելի թեման։
Որքա՞ն ժամանակ է պահանջվում գիրքը պատրաստելու համար
Պատրաստման ժամկետները կախված են կազմի տեսակից․
Փափուկ կազմով՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում
Կոշտ կազմով՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում
Կարո՞ղ եմ ընտրել կազմի տեսակն ու էջերի քանակը
Այո՛, հասանելի են փափուկ և կոշտ կազմեր՝ 8, 10 կամ 16 էջով։ Մանրամասները տե՛ս «Գներ» բաժնում։
Պե՞տք է լուսանկար ուղարկել
Ցանկության դեպքում՝ այո՛։ Ձեր ուղարկած լուսանկարն օգնում է մեզ ստեղծել նկարազարդումներ, որոնք առավելագույնս նման կլինեն Ձեր երեխային։ Մանրամասների համար տե՛ս մեր «Գաղտնիության քաղաքականությունը»։
Ինչպե՞ս է կատարվում վճարումը
Վճարման մանրամասները պայմանավորվում ենք անհատապես՝ Instagram-ի նամակագրության ընթացքում՝ պատվերը հաստատելուց հետո։